‘Վիճակագրությունը բավականին «խոսուն» կերպով ի ցույց է դնում կառավարության գործունեության արդյունավետությունը. «Ժողովուրդ»’

1170

«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանի տնտեսությունը շարունակում հրաշքներ գործել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք: Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ տնտեսությունն աճել է 3.4 տոկոսով. այս տվյալները երեկ հրապարակել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Նկատենք, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունն այս տարվա համար խոստացել է ապահովել 4 տոկոս աճ: Ընդ որում, այս տարվա առաջին եռամսյակում, երբ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, տնտեսական աճը պաշտոնական տվյալներով կազմել է 3.3 տոկոս, իսկ Աբրահամյանի օրոք, երեք ամիսների ընթացքում այն ավելացել է ընդամենը 0.1 տոկոսով: Սա, թերևս, բավականին «խոսուն» կերպով ի ցույց է դնում կառավարության գործունեության արդյունավետությունը: Նկատենք, որ այս տարի արդյունաբերական արտադրանքի ծավալները նախորդ տարվա համեմատ բացարձակ չեն աճել, միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներն են աճել 1.4 տոկոսով և շինարարությունը՝ 0.4 տոկոսով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Թեղուտի շրջակայքում ոսկու և ուրանի հանքեր են հայտնաբերվել. «Առավոտ»’
Հաջորդ հոդվածը‘Վիկտոր Դալլաքյանի պարուհի դուստրը ՊՆ-ում. «Ժամանակ»’