‘Վիսենտե Դել Բոսկեն բացատրել է, թե ինչու Տորեսին չի հրավիրել հավաքական’

895

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն նշել է այն պատճառները, թե ինչու «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը չի հրավիրվել հավաքական՝ 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Ֆինլանդիայի եւ Ֆրանսիայի հետ խաղերին:

«Մինչեւ վերջես Տորեսը պարբերաբար հրավիրվումէր հավաքական: Սակայն այժմ մեզ թվում է, որ նա պատրաստ չէ հարյուն տոկոսով: Այդ իսկ պատճառով որոշեցինք նրան չվերցնել:

Մեզ շատ է անհանգստացնում խաղացողների՝ հատկապես հարձակվողների անկայունությունը: Ֆերնանդոյի անկայունությունը, մասնավորապես դարձավ հենց այն պատճառը, որ վստահ չեն նրանում:

Կարծում եմ, որ երկու կենտրոնական հարձակվողները մեզ լիովին բավարար են»,- ասել է Դել Բոսկեն

Հիշեցնենք, որ 62-ամյա մասնագետ հավաքական է հրավիրել Դավիդ Վիլյային («Բարսելոնա») եւ Ալվարո Նեգրեդոյին («Սեւիլյա»):

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում ջրհեղեղ է, Ճանապարհների որոշ հատվածներ ջրի տակ են (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 21-ին կայցելեն Երևան’