‘Վիսենտե դել Բոսկե. «Պիկեն և Ռամոսը հավաքականի հիմքն են»’

1052

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հույս է հայտնել, որ 2016 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ թիմում լավ մթնոլորտ կլինի: Մարզիչն այս մասին խոսել է՝ ակնարկելով «Ռեալի» և «Բարսելոնայի» իսպանացի ֆուտբոլիստների հարաբերությունների բարդությունը: 

-Խերարդ Պիկեն այնպիսին է, ինչպիսին կա: Յուրաքանչյուրը պետք է կարողանա ազատորեն արտահայտել իր մտքերը, բայց երբեմն ինչ-որ հայտարարություններ անելու ամենալավ տարբերակը լռելն է: Ես կարող եմ խորհուրդներ տալ Պիկեին, բայց նրան պատժելն անիմաստ է: Պիկեն և Սերխիո Ռամոսը մեր հավաքականի հիմքն են: Եթե մենք միասնական չլինենք, դա իր բացասական հետևանքները կունենա,-Վիսենտե դել Բոսկեի խոսքը մեջբերված է «AS»-ից:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Խերարդ Պիկեն պարբերաբար բացասաբար է արտահայտվում «Ռեալի» մասին, իսկ Սերխիո Ռամոսը նրան կոչ է արել հարգել մրցակիցներին:

Նախորդ հոդվածը‘Կլոպ. «Գվարդիոլայի համար խորհուրդներ չունեմ»’
Հաջորդ հոդվածը‘Բենզեման կարող է վերադառնալ Ֆրանսիայի հավաքական’