‘Վիսկի, ոչխարներ, Դունկան Մաքլաուդ. Շոտլանդիայի ամենահայտնի ոչ պաշտոնական խորհրդանշանները (ֆոտոշարք)’

4883

Շոտլանդիայի անկախության հանրաքվեի առթիվ lenta.ru-ն որոշել է հիշել այդ երկրի ամենահայտնի ոչ պաշտոնական խորհրդանշանները:

Եվ այսպես, կիլտը, թերևս, Շոտլանդիայի ամենահայտնի խորհրդանշանն է: Կիլտը կարող է կիսաշրջազգեստ անվանել միայն նա, ով ուզում է վիրավորել այն կրողին: Կիլտի տակ ներքնազգեստ չեն հագնում, բայց դրա փոխարեն՝ փոքրիկ պայուսակ են կրում՝ սպոռա: Ու մեկ էլ՝ կիլտը ծագել է պլեդից:

Շոտլանդիայում, իսկապես, ոչխարները շատ են:  Դրանք լինում են ընտանի, վայրի ու նույնիսկ գունավոր բրդով:

«Այրն-բրյու» խմիչքն, անտարակույս, շատ հայտնի է Շոտլանդիայում:

Առասպելական միաեղջյուրները Շոտլանդիայի խորհրդանիշներն են: Այդ առասպելական կենդանին կա նաև Մեծ Բրիտանիայի զինանշանի վրա՝ այն ժամանակվանից, երբ Շոտլանդիան մտավ թագավորության կազմի մեջ:

Շոտլանդական ազգային կերակրատեսակը՝ Հագիսը, մեղմ ասած՝ այնքան էլ հրապուրիչ տեսք չունի: Բայց նրա բաղադրությունն ավելի անհրապուրիչ է՝ ոչխարի աղիքներ՝ ճարպով, սոխով ու վարսակի ալյուրով լցոնված, որոնք այնուհետև եփվում են ոչխարի ստամոքսի մեջ:

Աշխարհում ամենահայտնի շոտլանդացին Քոննոր Մաքլաուդն է՝ «Լեռնցին» ֆիլմի հերոսը՝ Քրիստոֆեր Լամբերտի դերակատարմամբ:

Հավանաբար՝ տեսել եք «Խիզախ սիրտը» ֆիլմը և հիշում եք շոտլանդացիների ազգային հերոս Ուիլյամ Ուոլլեսին՝ Մել Գիբսոնի դերակատարմամբ:

Ասում ենք Շոտլանդիա՝ հասկանում ենք վիսկի: Ասում ենք վիսկի՝ հասկանում ենք Շոտլանդիա:

Շոտլանդիան իր օրհներգը չունի: Ինչների՞ն է պետք, չէ՞ որ նրանք պարկապզուկ ունեն:

Փոքրիկ Շոտլանդիայի տարածքում հարմարավետ տեղավորվել են ավելի քան 300 ամրոցներ՝ քայքայվածության տարբեր աստիճաններով:

Հոլիվուդյան կինոաստղ Շոն Քոնորին երբեք առիթը բաց չի թողնում հիշեցնելու, որ ինքն իսկական շոտլանդացի է:

Սքոթ-տերիեր տեսակի շները նույնպես շոտլանդացիներ են:

Նախորդ հոդվածը‘Ճապոնիան մտադիր է լրացուցիչ պատժամիջոցներ հայտարարել Ռուսաստանի դեմ’
Հաջորդ հոդվածը‘ՎԶԵԲ. Պատժամիջոցները կդառնան լճացման և արժեզրկման պատճառ Ռուսաստանում’