‘«Վիվառոն» աշխարհի վերջի համար սկսել է խաղադրույքներ ընդունել’

1200

«Վիվառո» բուքմեյքերական գրասենյակը սկսել է աշխարհի վերջի համար խաղադրույքներ ընդունել:

Ինչպես «Վիվառո» բուքմեյքերական ընկերությունից հայտնեցին ILur.am-ի թղթակցին, խաղադրույք կատարելու նվազագույն գումարը 2000 դրամ է, որը հաղթելու դեպքում կբազմապատկվի 888 անգամ:

«Վիվառոյի» աշխատակիցը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե աշխարհի կործանման դեպքում հաղթողները ինչպես պիտի ստանան իրենց շահումը: Հայտնի չէ նաև, թե մինչ այս պահը քանի խաղադրույք է կատարվել:

Համարվում է, որ 2012 թ. դեկտեմբերի 21-ին աշխարհը կործանվելու է: Նման դիրքորոշման կողմնակիցները հիմնվում են մայաների հինավուրց օրացույցի վրա, թեպետ պատմաբաններն ու տիեզերագետները բազմիցս հերքել են մոտալուտ ապոկալիպսիսի մասին լուրերը:

Նախորդ հոդվածը‘Patriot-ը Թուրքիայում կտեղադրվի 2013թ. առաջին օրերին’
Հաջորդ հոդվածը‘Ռ.Սարգսյան. Մենք թիվ 1 ընտրատարածքում ունենք 6500 հանրապետական, նրանց հետ հանդիպելն արդեն իսկ ժողովրդի հետ հանդիպում է’