‘Վիտալի Բալասանյան. Հարկավոր է Արցախը դարձնել բանակցությոնների լիիրավ կողմ ‘

827

Բաքվի միլիտարիստական հայտարարությունները պետք է դառնան միջազգային հանրության ուշադրության առարկան: Այս մասին «Ազգային վերածնունդ» կուսակցության պաշտոնական թերթի հետ հարցազրույցում հայտարարել է Արցախի խորհրդարանի պատգամավոր, պատերազմի հերոս Վիտալի Բալասանյանը:

«Հարկավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ միջազգային կառույցների շրջանակներում ստորագրել փաստաթուղթ, որը կբացառի ուժի կիրառումը, քանի որ հատկապես այդ փաստաթուղթը կնպաստի հրադադարի ռեժիմի ամրապնդմանը»,-նշել է նա: Բալասանյանը գտնում է, որ Հայաստանը և Արցախը մոտ ապագայում պետք է ստորագրեն ռազմավարական միություն ստեղծելու մասին միջպետական պայմանագիր:

Միաժամանակ, քաղաքական գործիչն անընդունելի է համարում Մադրիդյան սկզբունքների կիրառումը, որոնց շրջանակներում կարգավորվում է ղարաբաղյան հակամարտությունը: Նրա կարծիքով դրանք վտանգավոր սկզբունքներ են, որոնք կարող են բարդություններ առաջացնել բանակցային գործընթացում: «Անհրաժեշտ է մշակել նոր սկզբունքներ և Արցախը ներգրավել բանակցային գործընթացին, որը կլինի Մինսկի խմբի կամ մեկ այլ ձևաչափի շրջանակներում»,-ընդգծել է նա: Բալասանյանը կարևորել է Արցախի միջազգային ճանաչումը` անվտանգության երաշխիքների մեխանիզմների ստեղծման համատեքստում: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը այցելել է «փեսայի օրենքից» «տուժածներին»’
Հաջորդ հոդվածը‘Տոտալ հոսանքահարում, կամ՝ ինչքան ուզեն՝ էնքան կթանկացնեն ‘