‘Վիտալի Կլիչկո. Արևմուտքը պետք է գնահատական տա Ուկրաինայում ստեղծված իրավիճակին’

916

Ընդդիմադիր УДАР կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն դիմել է ԵՄ անդամ երկրներին և ԱՄՆ-ին՝ պահանջելով անհապաղ գնահատական տալ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին: «Եթե դա չկասեցնենք այսօր, ապա Ուկրաինան կվերածվի ոստիկանապետության և անկայունության աղբյուրի՝ Եվրոպայի կենտրոնում»,- հայտարարել է Կլիչկոն, որն ավելի վաղ նաև հայտարարել էր 2015 թ. ընտրություններում նախագահի պաշտոնը նվաճելու իր մտադրության մասին:

Ուկրաինայի ընդդիմությունը նաև մտադիր է ՆԳՆ-ից պարզաբանումներ պահանջել Մայդանում ցույցը ցրելու վերաբերյալ: «Մենք պահանջում ենք այս կառավարության և այս նախարարի հրաժարականը, որոնք ցրել են խաղաղ ցույցը»,- հայտարարել է «Բատկիվշինայի» քաղխորհրդի նախագահ Արսենի Յացենյուկը: Ուկրաինայի ընդդիմությունը մտադիր չէ հրաժարվել Կիևում «վեչե» կազմակերպելու մտքից: «Կիրակի օրը տեղի կունենա վեչեն, ինչպես և նախատեսվել էր,- ասել է Յացենյուկը:- Իսկ հետո մենք կոշտ պայքար կծավալենք յուրաքանչյուր մարդու համար: Եթե չհաջողվի ժողովը հրավիրել Անկախության հրապարակում, ապա մենք ուրիշ տեղ կգտնենք: Իսկ երկուշաբթի մենք հստակ պահանջ կդնենք՝ ներքին գործերի նախարար Զախարչենկոն պետք է գա խորհրդարան և հստակ պատասխան տա, թե ով է հրահանգ տվել ցրելու խաղաղ ցույցը», Յացենյուկի խոսքն է մեջբերում  ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Դրամի արժեվորումը դոլարի նկատմամբ նոյեմբերին կազմել է 0.2%’
Հաջորդ հոդվածը‘2013-ին ոչ պարենային ապրանքները Հայաստանում թանկացել են 0.5%. Պաշտոնական ‘