‘Վիտալի Կլիչկո. Դեւիդ Հեյը իր հետույքն էլ կվաճառի. տեսանյութ’

899

WBC վարկածով գերծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն պատմել է, թե երբ կհայտարարի իր մարզական կարիերան ավարտելու կամ շարունակելու մասին:

«Խնդրում եմ, համբերատար եղեք: Դեկտեմբերի 17-ին ես մամուլի ասուլիս կհրավիրեմ, որտեղ էլ սպառիչ պատասխան կտամ սպորտում իմ ապագայի վերաբերյալ հարցերին», ասել է Կլիչկոն:

Կլիչկո-ավագը մեկնաբանել է նաեւ բրիտանացի հայտնի սկանդալային բռնցքամարտիկ Դեւիդ Հեյի մասնակցությունը «I’m A Celebrity… Get Me Out Of Here!» շոու-ծրագրին, որտեղ Հեյը մի պահ մերկացել էր:

«Այդ տղան անընդհատ փորձում է իրեն վաճառել, նույնիսկ իր մերկ հետույքը: Հուսով եմ, նրան թունավոր օձը կամ որեւէ բզեզ չի կծի: Ես նրան մաղթում եմ լավ զվարճանալ ջունգլիներում եւ առողջ տուն վերադառնալ»,- Կլիչկոյի խոսքն է մեջբերում Die Welt-ը:

.

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանի ասուլիսը (Տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Գազայում հրադադար կհաստատվի մոտակա ժամերի ընթացքում ‘