‘Վիրահատությունից հետո ապաքինվող Լեդի Գագան բոլորին ապշեցրել է ոսկե շարժասայլակով (Ֆոտոշարք)’

1414

Հանրահայտ ամերիկյան երգչուհի Լեդի Գագան ապաքինվում է մեկ ամիս առաջ տարած ազդրի վիրահատությունից հետո, գրում է ИТАР-ТАСС-ը: «Նա իրեն հիանալի է զգում և ներկայումս ավարտին է մոտեցնում իր նոր ալբոմի աշխատանքները»,- լրագրողներին ասել է երգչուհու մենեջեր Վինսենտ Հերբերտը: Ազդրի վնասվածքի հետևանքով 26-ամյա երգչուհին ստիպված է եղել ժամանակից շուտ ավարտել Born This Way Ball խորագրով իր համերգային շրջագայությունը:

Նախորդ շաբաթ Լեդի Գագան ապշեցրել է աշխարհին՝ իր նոր փոխադրամիջոցով՝ ոսկե շարժասայլակով: Թանկարժեք սայլակը պատրաստվել է Mordekai ընկերության կողմից՝ հատուկ պատվերով: Անիվների շրջանակները և ձողերը պատված են 24 կարատանոց ոսկու փոշիով:

Նախորդ հոդվածը‘Մալիի սուվերենությունը կվերականգնվի հաշված օրերի ընթացքում. Ֆրանսուա Օլանդ’
Հաջորդ հոդվածը‘Ըստ Շարմազանովի` ՀՀԿ ԳՄ-ն հաստատել է նախընտրական ծրագիրը’