‘Վիրավոր երեխաների վիճակը կայուն է. ԼՂՀ ԱՆ (tert.am)’

1319

Ադրբեջանական զինուժի կողմից այսօր առավոտյան Մարտունու պաշտպանական ուղղությամբ իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն է:

Այդ մասին Tert.am-ին փոխանցել է ԼՂՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանը:

Նշենք, որ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով զոհվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել է:
Արմեն Առաքելյանը տեղեկացրել է, որ երեխաներից մեկին վիրահատել են և տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց, մյուսին էլ շուտով կտեղափոխեն:

 

Նախորդ հոդվածը‘Հակառակորդը փորձել է դիվերսիա իրականացնել Լեւոնարխի մատույցներում’
Հաջորդ հոդվածը‘ՊԲ. Բախումները շարունակվում են, շարքից հանվել են եւս 1 ուղղաթիռ, տանկեր ու անօդաչու սարքեր’