‘Վիրավոր զինծառայողի գիտակցությունը առկա է, բայց վիճակը ծանր է. Բժիշկ’

1101

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ հունվարի 23-ի առավոտյան ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացրած հարձակման հետևանքով վիրավորված զինծառայող Հովհաննես Վարուժանի Ավանեսյանի վիճակը դեռ ծանր է: Այս մասին news.am-ին ասել է Կենտրոնական կայազորային հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Վերջինիս խոսքով, թեև զինծառայողի մոտ գիտակցությունը առկա է, բայց վիճակը ծանր է և իրենք չեն կարող որևէ բան անել: «Լյարդն է անհանգիստ, եթե կարողանանք պահպանել լյարդը, որ երկրորդ անգամ չվիրահատվի, լավ կլինի: Պետք է ողնաշարի վիրահատություն էլ արվի, բայց առայժմ վիճակը թույլ չի տալիս, ժամանակ է պետք»,-ասաց Արամ Ասատուրյանը:

Նախորդ հոդվածը‘Հայտնի են Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի զույգերը’
Հաջորդ հոդվածը‘«Չիկագոյում» հերքում են Մովսիսյանի տրանսֆերը գնելու մասին լուրերը’