‘Վլադիմիր Աբաջյանի վերջին հրաժեշտի արարողությունը վաղն է’

768

Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը:

Հանձնաժողովը հայտնում է, որ սիրված դերասանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին, ժամը 18:00-ին Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ հունվարի 17-ին, ժամը 12:00-14:00-ն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը՝ նույն օրը, ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը հանդիպել է Հրանտ Մարգարյանին ‘
Հաջորդ հոդվածը‘Ճանապարհային ոստիկանների խախտումները՝ նկարահանված վարորդների կողմից (տեսանյութ)’