‘Վլադիմիր Կազիմիրով. Ստեփանակերտի օդանավակայանի բացման շուրջ աղմուկն արհեստական Է’

1153

Ստեփանակերտի օդանավակայանի բացման շուրջ արհեստական աղմուկ է զարգանում, կարծում է Ռուսաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը (1992-1996 թթ.), գրում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:

«Դա, իհարկե, արհեստականորեն զարգացող աղմուկ է: Եթե պետք է Սաֆարովի հետ կապվածը խաղարկել, ահա ձեզ օդանավակայանը: Թե ով է դրա զարգացնողը, կարող եք ինքներդ գլխի ընկնել, ինձ համար դժվար է բացատրել»,- հինգշաբթի «Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության դինամիկան» միջազգային համաժողովի ընթացքում լրագրողներին ասաց նա:

Ըստ Կազիմիրովի, Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցը միանշանակ չէ:

«Մի կողմից պետք է դիտարկել մարդկանց տեղափոխման իրավունքը` որպես բնական իրավունք, և այդ իրավունքի խախտման ցանկացած փորձը, իհարկե, ենթակա է դատապարտման: Մյուս կողմից, այդ ամենը տեղի է ունենում հակամարտության պայմաններում»,- նշեց նա:

Նախորդ հոդվածը‘Սկոլարին գլխավորեց Բրազիլիայի հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘Հայ ազգային կոնգրեսի կազմած դիմումը ՍԴ’