‘Վլադիմիր Կարապետյանը՝ վարչապետի խոսնակ’

2356

ԱԳՆ նախկին խոսնակ, Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ:

Այդ կապակցությամբ Կարապետյանը ֆեյսբուքում գրում է.

Մի քանի օր առաջ ստացա վարչապետի առաջարկությունը՝ գլխավորելու իր մամուլի ծառայությունը: Եթե ասեմ՝ անսպասելի էր, ոչ մի բան ասած չեմ լինի: Ընդունեցի առաջարկությունը: Առաջին հերթին խորհրդակցեցի իմ համախոհ ընկերների հետ Կոնգրեսի գրասենյակում: Ավելորդ է ասել, որ ունեցա աջակցություն և լիակատար ըմբռնում: 
Պետական ծառայությունը ենթադրում է որոշ գրված և չգրված սահմանափակումներ, դրանցից է կուսակցական գործունեությունը և ես որոշել եմ կասեցնել այն պետական ծառայության ընթացքում: 
Ինձ համար պատիվ է վերադառնալ պետական ծառայություն: Շնորհակալ եմ վարչապետ Փաշինյանին նման առաջարկի համար:

Նախորդ հոդվածը‘Թեհրանը չի ծրագրում մեծացնել իր հրթիռների հեռահարությունը’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը’