‘Վլադիմիր Կարապետյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել’

1393

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում Հայ ազգային կոնգրեսի վստահված անձ, ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանի հաղորդման հիման վրա:

Ինչպես հաղորդում է Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը, ՀԱԿ վստահված անձ Վլադիմիր Կարապետյանը հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում թիվ 02/29 տեղամասում անհայտ անձը բռնություն գործադրելու սպառնալիքով խոչընդոտել է իր իրավունքների իրականացմանը:

«ՀԱԿ վստահված անձ Վլադիմիր Կարապետյանի հաղորդման հիման վրա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն», — նշվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘ՄԻ-5-ը ճանաչվել է լավագույն գործատուն գեյերի համար’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում են տեղումներ’