‘Վլադիմիր Կարապետյան. Ակնկալում եմ, որ ՀՔԾ-ն ամբողջությամբ կքննի այս գործը, և մեղավորները կպատժվեն’

1398

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքում գրում է.

«Քանի դեռ գործերը քննության փուլում են՝ կարող եմ մի քանի լրացուցիչ մեկնաբանություններ անել: Մի քանի օր հետո ուշ կլինի, քանի որ կհարուցեն քրեական գործ, և «գործի նյութերը հրապարակելու վերաբերյալ» կդրվի օրենքով նախատեսված սահմանափակում:
ՀՔԾ-ում քննվող գործի յուրահատկությունն այն է, որ մեղադրվում է ոչ թե շարքային կեղծարար, այլ 2-րդ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գուրգեն Խաչատրյանը: Այս մասին եղավ երկու հրապարակում:

Գ. Խաչատրյանը ոչ միայն չի զգուշացրել վերահաշվարկի ներկայացված դիմումների վիճակահանության մասին, և դա «արել է» մթության քողի ներքո, այլև նա պարզապես կեղծել է գրանցամատյանները՝ դրանցում լրացնելով, իբր, վերահաշվարկի դիմումներ տարբեր ընտրատեղամասերից: Ինչպես նշել էի, ես այցելել եմ 2-րդ ընտրատարածքային հանձնաժողով վերջնաժամկետից 10 րոպե առաջ և այնտեղ եմ գտնվել մինչև 18:10: Բնականաբար, ոչ մի դիմում չի ներկայացվել, բացի ընտրատարածքային հանձնաժողովի անդամներից՝ այլ մարդ այդ ընթացքում հանձնաժողովում չի եղել: Հիմա պարզվում է, որ կան 8 այլ դիմումներ… Սա աղաղակող կեղծիք է, կարծում եմ՝ ավելի վտանգավոր, քան լցոնումն ու ընտրակաշառքը: Ակնկալում եմ, որ ՀՔԾ-ն ամբողջությամբ կքննի այս գործը, և մեղավորները կպատժվեն»:

 

Նախորդ հոդվածը‘Հանրապետությունում որոշ ավտոճանապարհներ փակ և դժվարանցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Վիճաբանություն Կարլոս Տևեսի մասնակցությամբ և 5 կարմիր քարտ (տեսանյութ)’