‘Վլադիմիր Կարապետյան. Իշխանությունները ծրագրել են ահաբեկել ժողովրդին’

2005

Աշոտ Փիլիպոսյանի դեմ կատարված հարձակումից հետո Հրազդան մեկնած Հայ ազգային Կոնգրեսի վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս հերթական հարձակումը ցույց է տալիս, որ իշխանությունները ծրագրել են ահաբեկել ժողովրդին` Կոնգրեսի համակիրների եւ անդմաների դեմ բռնությունների միջոցով: Նրա  խոսքով, ոստիկանությունը փորձ է անում կատարվածին ինչ-որ կենցաղային երանգ հաղորդել, բայց ակնհայտ է, որ սա քաղաքական դրադապատճառներ ունի: Կարապետյանը պահանջեց շուտափույթ բացահայտել այս հանցագործությունը, եւ նաեւ քանի որ Հրազդանի հիվանդանոցում պատշաճ հարմարություններ չկան, ապա Աշոտ Փիլիպոսյանին տեղափոխել ավելի համապատասխան սարքավորումներով հագեցված հիվանդանոց` համապատասխան ուսումնասիրություններ կատարելու համար:  

Կարապետյանը նշեց նաեւ, որ կարելի էր ասել, իհարկե, թե իշխանությունները բացարձակ չեն վերահսկում իրավիճակը, բայց ինքը հակված է մտածել, որ այս ամենը կատարվում է Սերժ Սարգսյանի գիտակցությամբ ու թույլտվությամբ:  

Նա նշեց նաեւ, որ քանի որ Արամ Մանուկյանի դեմ իրականացված հարձաակումից հետո մինչ այդ պահը բացահայտումներ չկան, մանավանդ, որ առկա է տեսագրությունը, իսկ  ոստիկնությունն էլ տիրապետում է բոլոր տեխնիկական եւ այլ ռեսուրսների` հանցագործությունը բացահայտելու համար,  բայց դրանով հանդերձ դեռ ոչինչ արված չէ, ապա առաջիկա օրերին ավելի հստակ գնահատական կտրվի այ ամենին:  

Նախորդ հոդվածը‘Նոր մանրամասներ Աշոտ Փիլիպոսյանի դեմ հարձակման մասին’
Հաջորդ հոդվածը‘Աշխատանքից ազատվել է ատոմակայանի տնօրենը, փոխտնօրենը կալանավորված է. «Հրապարակ»’