‘Վլադիմիր Պուտինը ժամանել է Կահիրե’

909

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պետական այցով ժամանել է Կահիրե: Օդանավակայանում ՌԴ նախագահին դիմավորել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատախ Աս-Սիսին:

Երկկողմ հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել մի շարք միջազգային խնդիրներ: Մասնավորապես՝ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը եւ Մերձավոր Արեւելքի ու Հյուսիսային Աֆրիկայի խնդիրները: Նախագահները հատուկ ուշադրություն կդարձնեն նաեւ երկկողմ տնտեսական եւ առեւտրային կապերի զարգացմանն ուղղված հարցերին, ինչպես նաեւ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմանը:

Նշենք, որ վերջին 10 տարիների ընթացքում սա Վլադիմիր Պուտինի առաջին այցն է Եգիպտոս: Երկուշաբթի երեկոյան երկու նախագահները այցելել են օպերա, որից հետո դիտել են Մոսկվայի եւ Կահիրեի միջեւ եղած պատմական եւ մշակութային կյանքին վերաբերվող փաստավավերագրական ֆիլմ:

Նախորդ հոդվածը‘Ասադը պատրաստ է համակործակցել ահաբեկիչների դեմ պայքարող երկրների հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Պորոշենկոն հայտնել է հրաձգության մասին Կրամատորսկում ‘