‘Վլադիմիր Պուտինի այցի դեմ բողոքի ցույց և երթ (մեծ ֆոտոշարք, տեսանյութ)’

11247

Ազատության հրապարակից այսօր մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա այցի դեմ կազմակերպված բողոքի ակցիան: Մասնակիցները երթով շարժվեցլ են դեպի Հանրապետության հրապարակ՝ «Սերժիկ դավաճան», «Սերժիկ հեռացիր» վանկարկումներով և «Stop Russia» պաստառներով: Ակցիայի մասնակիցներին թվով մի քանի անգամ գերազանցում են ոստիկանության աշխատակիցները, ի դեպ նաև քաղաքացիական հագուստով: Ցուցարարները նամակ են հանձնել Կառավարությանը և այժմ փորձում են Նալբանդյան փողոցով շարժվել դեպի Ազգային Ժողով:

Ոստիկանությունը արդեն իսկ  մեծ թվով քաղաքացիների բերման է ենթարկել: Նախնական տվյալներով բերման ենթարկվածների թիվը արդեն անցել է 30-ից:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Էլեգիա մի շատ անհարմար բանի մասին’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Դուք հայտնի եք որպես ժողովրդի ունեզրկման համար նորանոր գործիքներ մոգոնող կառավարություն’