‘Վլադիմիր Պուտին. Ես այդ գործընթացին չեմ միջամտել’

1301

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացահայտել այն մարդու անունը, ով վառելու է օլիմպիական գավաթի կրակը: «Այո, գիտեմ, Դմիտրի Պեսկովը երեկ ինձ ասել է,- ի պատասխան լրագրողների հարցի՝  ասել է Պուտինը:- Մենք շատ ականավոր մարզիկներ ունենք, այդ թվում՝ նաև ձմեռային մարզաձևերում, ովքեր հայտնի են ոչ միայն մեր երկրում, այլև ողջ աշխարհում: Ես երբեք չեմ միջամտել նախապատրաստական աշխատանքներին և մտադիր չեմ դա անել»,- հավելել է ՌԴ նախագահը:

 «Газета.Ru»-ն  նաև ռուսաստանցի լեգենդար օլիմպիական չեմպիոններից է հետաքրքրվել, թե արդյոք ով է արժանանալու օլիմպիական կրակը վառելու պատվին:

Չմուշկի Ռուսաստանի հավաքականի մարզիչ Նիկոլայ Գուդինը հայտնել է վերջին ջահակրի դերում իր նախընտրած մարզիկների անունները: «Ձմեռային մարզաձևերում ամենատիտղոսավոր մարզուհին չմշկորդուհի Լիդիա Սկոբլիկովան է, և կարծում եմ՝ հենց նա է արժանի այդ պատվին: Իմ երկրորդ թեկնածուն բիաթլոնիստ Ալեքսանդր Տիխոնովն է»,- նշել է Գուդինը:

Հոկեյի գծով օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Պաշկովի կարծիքով՝ «Դա պիտի լինի օլիմպիական չեմպիոն, համաշխարհային հռչակ ունեցող մարդ, և անպայման պետք է լինի գործող մարզիկ: Արժանի թեկնածու կլինի, օրինակ, օլիմպիական վեցակի չեմպիոն Լիդիա Սկոբլիկովան, ով անթերի հեղինակություն ունի ոչ միայն որպես մարզիկ, այլև որպես մարդ»:

Երկու տարբեր մարզաձևերում՝ բիաթլոն և դահուկային սպորտ, օլիմիական եռակի չեմպիոն Անֆիսա Ռեզցովան մի ամբողջ ցուցակ է ներկայացրել. «Մենք ունենք դահուկների հրաշալի արքա՝ Նիկոլայ Զիմյատովը՝ օլիմպիական քառակի չեմպիոն: Բիաթլոնում ոչ պակաս  վաստակավոր է Ալեքսանդր Տիխոնովը: Դահուկային սպորտաձևում Ռուսաստանի երկու  հերոսներ կան՝ Լարիսա Լազուտինան և Լյուբով Եգորովան: Մենք Լիդիա Սկոբլիկովա ունենք: Շատ մեծություններ ունենք, ովքեր արժանի են այդ պատվին: Կավելացնեի նաև օլիմպիական եռակի չեմպիոն Ռաիսա Սմետանինային՝ բոլոր ժամանակների մեծագույն դահուկորդին»: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ առաջին ռազմանավը մտել է Սև ծով, երկրորդը մոտենում է’
Հաջորդ հոդվածը‘Ռուսատանը պետք է հասկանա, որ Վրաստանի եվրաինտեգրումը սպառնալիք չէ իր նկատմամբ’