‘Վկան Վարդան Պետրոսյանի վրայից ալկոհոլի հոտ չի առել’

1124

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստի ընթացքում այսօր ցուցմունք տվեց վկաներից Ռասըմ Ասլանյանը, ով դեպքից անմիջապես հետո մոտեցել էր վթարի ենթարկված ավտոմեքենաներին եւ օգնություն ցույց տվել տուժածներին: Նրա խոսքով՝ այն պահին, երբ մոտեցել է Վարդան Պետրոսյանին եւ խոսել նրա հետ, որեւէ ալկոհոլի հոտ չի զգացել: «Էս մարդու հետ խոսացել եմ, օղու հոտ չեմ առե»,- ասաց նա: Նրա խոսքով Վարդան Պետրոսյանը միայն կարողացել է հարցնել՝ շատ բան է եղել, թե՞ ոչ, ինչից հետո ուշաթափվել է: «Ես անգամ մտածեցի, թե մահացել է»,- նշեց վկան:

Ցուցմունքից հետո Վարդան Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց Ռասըմ Ասանյանին՝ թե՛ իրեն, թե՛ Հակոբյանների ընտանիքին ցուցաբերած օգնության համար:

Նիստը շարունակվում է:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթր Սիթին» բանակցություններ է սկսել «Ռեալի» հետ Իսկոյին ձեռք բերելու համար’
Հաջորդ հոդվածը‘Եկեղեցին՝ պետության հայելին ‘