‘Վճռաբեկ դատարանի որոշումը վաղը՝ մինչեւ 16:00-ն’

1542

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Արեգ Գևորգյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է. 
«Երիտասարդների նկատմամբ կիրառված բռնաճնշումները Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացված ամենաստոր ոճրագործություններից են: Եթե վաղը՝ մինչև 16:00-ն Վճռաբեկ դատարանը մերժի ներկայացված բողոքի ընդունումը վարույթ, ապա ՀԱԿ երիտասա
րդների նկատմամբ կայացված դատական վճիռը անմիջապես կմտնի օրինական ուժի մեջ և նրանց նկատմամբ, որպես պատիժ կկիրառվի 2-6 տարվա ազատազրկումը: 
Այնպես որ, Սերժ Սարգսյանի հեքիաթները լսելու կարիքը բացարձակապես չկա: Նրա խոստացած ապահովության մասին կարծիք կազմելու համար այս հակաժողովրդական, հակաօրինական դատավարությունը լիովին բավարար է: Այս դատավարությունը լիովին բացահայտում է Սերժ Սարգսյանի իրական դեմքը, երբ ակնհայտ է նրա պատրաստակամությունը՝ հանուն իշխանության պահպանման ահաբեկելու, հալածելու ու բանտարկելու երկրի ապագայի կարևորագույն երաշխիք հանդիսացող, գիտակից, պայքարող և մտահոգ երիտասարդներին:

Հետևաբար, ապահով Հայաստանը՝ առանց Սերժ Սարգսյանի և նրա խմբավորման Հայաստանն է:

Տիգրա՛ն, մենք քեզ հե՛տ ենք
Արտա՛կ, մենք քեզ հե՛տ ենք
Սարգի՛ս, մենք քեզ հե՛տ ենք
Դավի՛թ, մենք քեզ հե՛տ ենք

Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին»:  

Նախորդ հոդվածը‘Ա.Մանուկյան. Գործարարության վրա անմիջական ազդեցություն ունեցող հիմնական օրենքները անցած տարիներին 400 անգամ փոփոխությունների են ենթարկվել’
Հաջորդ հոդվածը‘Լեհաստանում հանքահորի փլատակներում 17 մարդ է մնացել’