‘Վյաչեսլավ Կոլոսկով. ՖԻՖԱ-ն կսաստկացնի Բլատերի եւ Պլատինիի պատիժները’

1003

ՖԻՖԱ-ի փոխնախագահ Վյաչեսլավ Կոլոսկովն ակնկալում է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի 90-օրյա պատժի սաստկացում: Կոլոսկովն այսպիսի եզրակացության է հանգել՝ ելնելով ՖԻՖԱ-ի գանգատարկման կոմիտեի կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտոնյաների բողոքարկումների մերժումից:

«Եթե բողոքարկումները չեն բավարարվել, նշանակում է, որ նրանց աշխատանքից հեռացնելու պատճառներն ապացուցված են: Նշանակում է՝ խոսք կլինի Պլատինիի պատիժը սաստկացնելու եւ նվազագույնը 45 օրով երկարացնելու մասին: Եթե այդ միտքը չլիներ, գանգատարկումը կբավարարեին:

Իմ կանխատեսումը հետեւյալն է. Ինչպես երեւում է՝ Բլատերը բաց կթողնի ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները:

Ինչ վերաբերում է Պլատինիին՝ ես դա գնահատում եմ որպես ամենաթողություն: Բլատերի հարցում ամեն ինչ պարզ է. այնտեղ քրեական գործ կա, որը հարուցել է շվեյցարական դատախազությունը: Իսկ Պլատինիի հարցում, բացի նշված 2 մլնից, ուրիշ ոչինչ չկա: Ամեն դեպքում՝ դա խիստ պատիժ է»:

Նախորդ հոդվածը‘Բուֆոն. «Դարպասապահ դառնալն իմ ճակատագիրն էր»’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիան ու Պորտուգալիան ցանկանում են միավորել ֆուտբոլային առաջնությունները’