‘Վնուկովոյում վթարի հետ կապված՝ ձերբակալվել են օդանավակայանի չորս աշխատակիցներ’

1504

Հետաքննությունը Ռուսաստանում ձերբակալել է Վնուկովո օդանավակայանի չորս աշխատակիցների՝ Falcon-50 օդանավի վթարի կապակցությամբ, որում, բացի անձնակազմի երեք անդամներից՝  նաև ֆրանսիական խոշորագույն Total նավթային ընկերության տնօրեն Քրիստոֆ դե Մարժերին էր:

Ինքնաթիռը վթարի է ենթարկվել երեքշաբթի գիշերը՝ օդանավակայանի թռիչքուղու վրա բախվելով ձյուն մաքրող մեքենային: Վթարի արդյունքում բոլոր չորսը զոհվել են:

Հինգշաբթի քննչական կոմիտեն հայտնել է, որ ձերբակալվել են օդանավակայանի չորս աշխատակիցներ՝ առաջատար ինժեները, որը ղեկավարում էր ձնամաքրման աշխատանքները, թռիչքները ղեկավարողը, կարգավարը և կարգավարի օգնականը: Քննիչները նրանց հարցաքննել են կասկածյալների կարգավիճակով: Հետաքննությունը ենթադրում է, որ «տվյալ անձինք չեն ենթարկվել թռիչքների անվտանգության պահանջներին, ինչն էլ հանգեցրել է այդ ողբերգությանը»:

Երեքշաբթի ձերբակալվել է նաև ձնամաքրիչ մեքենայի վարորդը, որին հինգշաբթի մեղադրանք կներկայացվի: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի ՊՆ-ն է որոշելու՞ հարկային արտոնություններ ստացող Հայաստանի բնակավայրերը. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Վահե Էնֆիաջյան. Հոկտեմբերի 24-ը լինելու է համախմբվածության և վճռականության օր’