‘«Վնուկովո» օդանավակայանում ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել’

741

Մոսկովյան «Վնուկովո» օդանավակայանում ինքնաթիռում սակրավորները ոչ մի պայթուցիկ սարք չեն հայտնաբերել, РИА Новости-ին հաղորդել են մայրաքաղաքի իրավապահ մարմիններից:

Այսօր առավոտյան անհայտ անձը ոստիկանությանը հայտնել էր, թե Վիլնյուս-Մոսկվա երթուղու ինքնաթիռում կարող է պայթուցիկ սարք լինել: Այդ կապակցությամբ ոստիկանության աշխատակիցներն սկսել են ստուգել երկու օդանավ, որոնցից մեկը «Վնուկովո» է ժամանել առավոտյան ժամը 08.15-ին, մյուսը՝ «Շերեմետևո»՝ ժամը 08.33-ին: «Վնուկովոն» աշխատում է սովորական ռեժիմով, «Շերեմետևոյի» ինքնաթիռի հետազոտման արդյունքների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվել:Նախնական տվյալներով՝ «Վնուկովոյի» օդանավը պատկանում է «ՅուԹեյր» ընկերությանը, իսկ «Շերեմետևոյին»՝ «Աերոֆլոտին»:

Նախորդ հոդվածը‘Որ մի քիչ էլ հուպ տան, շուտով Հայաստանում ավելի շատ ընտրող կլինի, քան բնակչություն’
Հաջորդ հոդվածը‘Մկո (Մկրտիչ Արզումանյան). Այնպիսի տպավորություն է, որ մենք Չեչնիայում ենք ապրում’