‘Վոլեյբոլիստները գոնե «տոպկել» կսովորեն. Մամուլ’

1270

«ՉԻ»-ն իր «Լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Բանից պարզվում է՝ հոկտեմբերի 19-ին Անվտանգության խորհրդի շենքում, իբր, տեղի է ունեցել ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի նիստ, Արթուր Բաղդասարյանն էլ, իբր, ընտրվել է ֆեդերացիայի նախագահ: Լրատվամիջոցներով շատ արագ շրջանառության մեջ է դրվել այն միտքը, թե ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարն էլ այդ երկրի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահն է, և դա կնպաստի հայկական վոլեյբոլի զարգացմանը:

«ՉԻ»-  Այն, որ Վոլեյբոլի ֆեդերացիայի նիստը տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտումներով՝ հասկանալի է: Այլ տարբերակով Արթուր Բաղդասարյանը պարզապես չէր «ընտրվի»: Եւ ընդհանրապես, եթե Հայաստանում ամեն ինչ ընթանար օրենքով, ՕԵԿ-ն ԱԺ-ում չէր լինի: Բայց մեզ բոլորովին այլ բան է մտահոգում: Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե հանկարծ (հեռու տնից-տեղից) ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում կին հայտնվի: Արթուր Բաղդասարյանը պիտի պլաստիկ վիրահատությունների ենթարկվի և փոխի՞ սեռը:

Ինչ վերաբերում է Արթուր Բաղդասարյանի «ընտրությանը», ապա դա թերևս իսկապես նպաստի հայկական վոլեյբոլի զարգացմանը: Համենայն դեպս՝ հայ վոլեյբոլիստները գոնե «տոպկել» կսովորեն. Ամեն անգամ ֆեդերացիայի նախագահին տեսնելով՝ նրանց մեջ հաստա՛տ նման ցանկություն կառաջանա:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ-ն և ԵՄ արտգործնախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը’
Հաջորդ հոդվածը‘Աշխատավարձը աճել է 4 %-ով, իսկ աղքատության մակարդակը կազմում է 32,1 %’