Վոլոդինը կոչ է արել տրիբունալում քննել Մերկելի, Օլանդի և Ուկրաինայի ղեկավարության խոստովանությունները

267

Ուկրաինայի ղեկավարության, Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի խոստովանությունները, թե Մինսկի պայմանավորվածությունները Կիևին ռազմականացվելու ժամանակ տրամադրելու  միջոց էին, պետք է միջազգային ռազմական տրիբունալում ապացույցներ դառնան նրանց դեմ։

Նման կարծիք է հայտնել պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Ուկրաինայի անվտանգության խորհրդի ղեկավարը խոստովանել է՝ Կիևի ռեժիմը նախապատրաստվում էր պատերազմի Ռուսաստանի դեմ։ Այդ հայտարարությունը, ինչպես նաև Մերկելի և Օլանդի խոստովանությունները, թե Մինսկի պայմանագրերը Կիևին ռազմականացվելու ժամանակ տրամադրելու միջոց էին, հերթական անգամ հաստատում են, թե որքան իրական և լուրջ էր անվտանգության սպառնալիքը ոչ միայն Դոնբասի բնակիչների, այլև մեր երկրի քաղաքացիների համար»,- գրել է Վոլոդինը իր Telegram-ալիքում։

Պետդումայի խոսնակը նշել է, որ Ուկրաինայի ղեկավարությունը, Մերկելը և Օլանդը «մտադիր էին համաշխարհային պատերազմ սանձազերծել՝ կանխատեսելի հետևանքներով, և պետք է պատժվեն իրենց հանցանքների համար»։ Նրա կարծիքով՝ «հատուկ ռազմական գործողություն» սկսելու որոշումը «թույլ տվեց կանխել աղետը, հսկայական թվով մարդկային կորուստները»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲլինքենը մերժել է նոր տարածքները որպես բանակցությունների գրավական ճանաչելու ՌԴ պահանջը
Հաջորդ հոդվածըԿարմիր խաչի ուղեկցությամբ 6 հիվանդներ 󠆽տեղափոխվել են ՀՀ