Վոլոդինը հանդիպել է Ալիևի հետ

360

ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, նրան է փոխանցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի ողջույններն ու լավագույն մաղթանքները և ընդգծել երկու երկրների միջխորհրդարանական շփումների կարևորությունը, հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը։

«Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հաջողությամբ են զարգանում հիմնականում մեր նախագահների ջանքերի շնորհիվ»,- նշել է Վոլոդինը։

Հանդիպումը կայացել է պետդումայի խոսնակի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում։

«Մենք նոր ձևաչափեր կորոնենք, որպեսզի լուծումներ առաջարկենք երկու երկրների համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերին»,- հավելել է Վոլոդինը։

Իր հերթին՝ Ալիևը հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ միջխորհրդարանական շփումները կշարունակվեն, այդ թվում՝ միջազգային հարթակներում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՃապոնիայի ՊՆ-ն հաղորդել է ԿԺԴՀ-ի բալիստիկ հրթիռի մասին
Հաջորդ հոդվածըԹուրքիան չի ճանաչում հանրաքվեները Դոնբասում, Խերսոնում և Զապորոժիեում