Վոլոդինն առաջարկել է ՌԴ ԶՈՒ-ն վիրավորելու և նացիստներին պաշտպանելու համար բռնագրավել ունեցվածքը

263

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն իր Telegram-ալիքում գրել է, որ ՌԴ Քրեական օրենսգիրքը ճիշտ կլինի համալրել Ռուսաստանը լքած, նացիզմը վերակենդանացնող գործողություններ կատարող և ՌԴ Զինված ուժերին վարկաբեկող ՌԴ քաղաքացիների ունեցվածքը բռնագրավելու վերաբերյալ կետով։

Վոլոդինը նշել է, որ վերջերս ՌԴ որոշ քաղաքացիներ հնարավոր են համարում վիրավորել Ռուսաստանը, նրա բնակիչներին, զինվորներին ու սպաներին, և «բացահայտ պաշտպանել նացիստներին»։ Պետդումայի խոսնակը Ռուսաստանից հեռացած և նման արարքներ թույլ տվող քաղաքացիներին անվանել է «սրիկաներ», նաև հիշեցրել է, որ ռուսաստանյան օրենքներով՝ նման հայտարարությունները կարող են գնահատվել որպես էքստրեմիզմի կոչեր, նացիզմի վերակենդանացում կամ Ռուսաստանի ԶՈՒ-ի վարկաբեկում։

«Հեռացած սրիկաները անհոգ ապրում են մեր երկրի շնորհիվ։ Ապրելով արտասահմանում՝ վարձակալության են տալիս իրենց անշարժ գույքը, շարունակում են հոնորարներ ստանալ Ռուսաստանի քաղաքացիների հաշվին։ Եվ դրա հետ մեկտեղ՝ հրապարակավ աղբ են նետում Ռուսաստանի վրա, վիրավորում են մեր զինվորներին ու սպաներին։ Զգում են իրենց անպատժելիությունը՝ ենթադրելով, թե արդարադատությունը իրենց չի հասնի»,- նշել է Վոլոդինը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄատվիենկո․ Ռուսաստանի ամբողջականությանը վտանգ չի սպառնում
Հաջորդ հոդվածըԶախարովա․ Բերբոքի այցը Խարկով ընդամենը ցուցադրական գործողություն է