Վոլոդին․ Ուկրաինայի փլուզումն սկսվել է 2014 թվականից

398

Ռուսաստանի Դաշնության պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի կարծիքով՝ Ուկրաինայի փլուզման գործընթացն սկսվել է 2014 թ․ պետական հեղաշրջումից հետո և շարունակվում է։

«Ուկրաինայի փլուզումն սկսվել է 2014 թ․ պետական հեղաշրջումից հետո, երբ Ղրիմը դուրս եկավ նրա կազմից, ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն անկախություն հայտարարեցին՝ դուրս գալով Ուկրաինայի կազմից»,- լրագրողներին ասել է Վոլոդինը։

Նա նաև նշել է, որ «այժմ Ուկրաինայի արևմուտքում ապրողներից շատերը Լեհաստանի, Հունգարիայի քաղաքացիություն են ընդունում»։

«Վերջին շրջանում 5 միլիոնից ավելի մարդ է դուրս եկել երկրից։ Դա նույնպես կայունություն չի ապահովում։ Լսել ենք նաև Խերսոնի և այլ մարզերի հայտարարությունները, որ իրենք չեն ուզում լինել Ուկրաինայի կազմում։ Իրականությունը սա է»,- ասել է Վոլոդինը։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըՆազարբաևի քրոջ ընկերությունում մաքսանենգ ապրանք է հայտնաբերվել
Հաջորդ հոդվածըԲըլթ-25. «ՉԻ»