Վոլոդին․ Ուկրաինան ո՛չ ԵՄ անդամակցությանն է հարմար, ո՛չ թեկնածուի կարգավիճակին

344

Ուկրաինան ոչ մի չափանիշով չի համապատասխանում ո՛չ Եվրոպական Միության անդամակցությանը, ո՛չ էլ թեկնածուի կարգավիճակին։

Նման կարծիք է հայտնել Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը իր Telegram ալիքում։

«Համատարած կոռուպցիա, հանցագործությունների խրախճանք, օլիգարխիկ իշխանություն և տնտեսության անկում` ահա ժամանակակից Ուկրաինայի բնութագիրը։ Եվ Եվրոպայում նույնպես դա հրաշալի հասկանում են, սակայն Ռուսաստանին թուլացնելու ցանկությունը գերակայում է»,- գրել է Վոլոդինը։

Դումայի խոսնակի խոսքով՝ Արևմուտքին չի հաջողվում Ռուսաստանի դեմ պայքարել «մինչև վերջին ուկրաինացին», դրա համար էլ  Վաշինգտոնը և Բրյուսելը պատրաստ են ամեն ինչ անել, որ ռազմական գործողությունները շարունակվեն։ «Ուկրաինայի համար հետևանքը ողբալի կլինի։ Որոշումների կայացման կենտրոնը կտեղափոխվի Բրյուսել։ Նա վերջնականապես կկորցնի իր անկախությունը»,- հավելել է Վոլոդինը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱշխարհի առաջին ռակետ Մեդվեդեւը պարտվեց
Հաջորդ հոդվածըԿուլեբա․ Ուկրաինան «կկռվի բահերով», եթե զենքի մատակարարումը դադարի