‘Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավճիռը՝ այսօր’

889

Այսօր՝ ժամը 15:00-ին,  Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Լեւոն Ավետիսյանը կհրապարակի ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավճիռը:

Նշենք, որ դատախազ Պապիկյանը միջնորդել էր Ավետիսյանին  մեղավոր ճանաչել և վերջական պատիժ նշանակել 6 տարի 6 ամիս ժամկետով՝ պահպանելով ամբաստանյալի գույքի նկատամբ դրված կալանքը եւ հօգուտ պետական բյուջեի՝ առգրավել 2000 ԱՄՆ դոլար:  Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանն իր հերթին միջնորդել էր արդարացնել իր պաշտպանյալին կամ նրա նկատմամբ կիրառել համեմատաբար մեղմ պատիժ` առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկում և համաներման ակտով ազատ արձակել: 

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ եւ անցյալ տարվա սեպտեմբեր ամսից գտնվում է անազատության մեջ։ Նա առաջին ազատամարտիկն էր, ով բարձրաձայնեց ազատամարտիկների սոցիալական խնդիրների մասին։

Նախորդ հոդվածը‘Մահացել է Էդուարդ Շեւարդնաձեն’
Հաջորդ հոդվածը‘Դեսպան. Ուկրաինան և Հայաստանը շահագրգռված են տնտեսական հարաբերությունների զարգացմամբ’