‘Վոլոդյա Ավետիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է. Ա1+’

977

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Արա Զաքարյանը, առաջիկա օրերին գործն արդեն կուղարկվի դատարան։

Պաշտպանը նշեց, որ նախաքննության ընթացքում տուժողի հետ առերեսում չի կատարվել, թեեւ պաշտպանական կողմը պնդել է։

Ըստ նախաքննական  մարմնի` քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու համար գնդապետը 2000 ԱՄՆ դոլար է վերցրել:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Նախորդ հոդվածը‘Ակտիվիստներին բերման են ենթարկում ՌԴ դեսպանատան դիմացից. Ֆոտոներ’
Հաջորդ հոդվածը‘Մարտի 7-ին Նոր Նորքում ջուր չի լինի’