‘Վոլոդյա Ավետիսյանի դատը անցավ լարված մթնոլորտում (Տեսանյութ)’

1277

Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ դատական նիստը նույնպես անցել է խիստ լարված մթնոլորտում: Այն բանից հետո, երբ դատավորը կրկին մերժել է խափանման միջոցը փոխելու Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանի միջնորդությունը, դատարանի դահլիճում հավաքված Վոլոդյա Ավետիսյանի կողմնակիցները սկսել են վանկարկել «ամոթ» և «Վոլոդյա»: Չկարողանալով  վանկարկողներին դուրս հրավիրել դահլիճից` դատավորը ինքն է հեռացել, ինչից հետո դատական նիստը հետաձգվել է:

Նիստից հետո, Ավետիսյանի մոտավորապես 70 կողմնակիցներ փակել էին այն ճանապարհը, որով դատարանից ՔԿՀ պետք է տեղափոխվի պաշտոնաթող զինվորականը: Սակայն, ավելի ուշ, այնուամենայնիվ, նրանք բացեցին ճանապարհը՝ նշելով, որ նման ակցիաները շարունակվելու են:

Նախորդ հոդվածը‘Ալդու Ռեբելու. «Չի կարելի պատին դիպլոմ կախել և բոլորին ասել, որ մենք պատրաստ ենք» ‘
Հաջորդ հոդվածը‘Հերմինե Նաղդալյանի ընկերությունը կնքել է 452 մլն դրամի պետական գնման պայմանագիր. «Հետք»’