‘Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ իշխանությունները կամայականություն են գործում. Փաստաբան ‘

1059

Թեեւ համաներումը տարածվում է պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի վրա, բայց նրան ազատ չեն արձակում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է նրա փաստաբան Արա Զաքարյանը:
Նա նշել է, որ ստացել է Վերաքննիչ դատարանի որոշումը, որը անփոփոխ է թողել առաջին ատյանի որոշումը՝ Վոլոդյա Ավետիսյանին կալանավորելու մասին: Այդ որոշումը նրանք պատրաստվում են բողոքարկել Վճռաբեկ դատարանում:
Մեկնաբանելով այսօր լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Վոլոդյա Ավետիսյանին ազատ չեն արձակում իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու պատճառով, փաստաբանն ասաց, որ «եթե այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, դա նշանակում է որ դատական համակարգը կատարում է իշխանության պատվերը, այլապես ինչ է նշանակում Վոլոդյային չէինք կալանավորի, բաց կթողեինք, եթե պայմանավորվածությունը  չխախտվեր»:

Ավելին

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանցի արմատականները սպառնացել են «ռուսների նկատմամբ համանման միջոցների դիմել»’
Հաջորդ հոդվածը‘ HSBC-ն մտադիր է մինչև տարեվերջ թողարկել 4 մլրդ դրամ ծավալի առևտրի ֆինանսավորման գործիքներ’