‘Վոլցեխ Յարուզելսկուն մեղադրում են ամուսնական դավաճանության մեջ’

778

Լեհաստանի նախկին նախագահ Վոլցեխ Յարուզելսկու տիկինը՝ Բարաբարն, սպառնացել է ամուսնալուծվել, եթե ամուսինը չխզի  կապերը իր 50-ամյա հիվանդապահուհու հետ: Այդ մասին տիկին Յարուզելսկայան հայտնել է Super Express կայքին:

84-ամյա Բարբարան ենթադրում է, որ իր 90-ամյա ամուսինը ինտիմ հարաբերությունների մեջ է Մարգարիտա անունով հիվանդապահուհու հետ: Մի անգամ, պատմել է նախկին նախագահի տիկինը France-Presse գործակալությանը, ինքն ամուսնուն և հիվանդապահուհուն բռնեցրել է անհարմար դիրքում. Մարգարիտայի գլուխը եղել է ամուսնու ծածկոցի տակ:

Բացի այդ, Բարբարան համոզված է, որ «անբարոյական» հիվանդապահուհին իրենց տնից ալկոհոլ է գողանում և միայն փողի մասին է մտածում: Նա իր փաստաբանի հետ ամուսնալուծության փաստաթղթերը պատրաստել է դեռ չորս ամիս առաջ: Նա նշել է, որ հիվանդապահուհու հետ միջադեպն առաջինն է իրենց ողջ ամուսնական կյանքի ընթացքում: Ըստ պանի Յարուզելսկայայի՝ ամուսինը չի համաձայնի իրեն ապահարզան տալ:

Վոյցեխը և Բարբարան ամուսնացել են 1960 թ.: Նրանք ունեն դուստր և թոռնիկ: 2011 թ. Լեհաստանի նախկին նախագահի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, և այդ ժամանակից ի վեր նա ավելի շատ հիվանդանոցում է լինում: Հիվանդության պատճառով Յարուզելսկուն ազատել են քրեական դատավարություններին մասնակցելուց. 2007 թ. նրան մեղադրանք է առաջադրվել 1981 թ. երկրում ռազմական դրություն մտցնելու և ընդդիմության հետապնդումների համար, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Մերկելն այլևս Գերմանիայի ամենասիրված քաղաքական գործիչը չէ’
Հաջորդ հոդվածը‘Նոբելյան մրցանակի առաջադրում՝ մարիխուանան օրինականացնելու համար’