‘«Վոլֆսբուրգ»-ը 1 րոպե ծափահարություններով կհարգի Մալանդայի հիշատակը’

863

«Վոլֆսբուրգ»-ի մարզական տնօրեն Կլաուս Ալոֆսը պատմել է, թե թիմն ինչպես է մտադիր հարգել 20-ամյա բելգիացի կիսապաշտպան Ժունիոր Մալանդայի հիշատակը: Հիշեցնենք` հունվարի 10-ին ֆուտբոլիստը, ուղևորվելով «Վոլֆսբուրգ»-ի հավաքի վայրը, ավտովթարի զոհ դարձավ:

Ալոֆսի խոսքերով, «Բավարիա»-ի դեմ խաղից առաջ «Վոլֆսբուրգ»-ի երկրպագուներն ու ֆուտբոլիստները Մալանդայի հիշատակը կհարգեն 1 րոպե ծափահարություններով.

«Մենք որոշում կայացրինք, որ մեզ մոտ լռության րոպե չի լինի: Ցանկանում ենք անել այնպես, ինչպես եղավ ֆուտբոլիստի թաղման ժամանակ Բելգիայում: Երկրպագուները մեր ֆուտբոլիստների հետ միասին 1 րոպե անդադար կծափահարեն»,-Ալոֆսի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:

Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի` «Վոլֆսբուրգ» — «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա այսօր` հունվարի 30-ին, և կմեկնարկի ժամը 23:30-ին:

Նախորդ հոդվածը‘Քիսինջեր. ԱՄՆ-ը և ՌԴ-ն պետք է պահպանեն համագործակցության հնարավորությունը’
Հաջորդ հոդվածը‘Բունդեսլիգայի առաջատարը 4:1խոշոր հաշվով պարտվեց «Վոլֆսբուրգին» (տեսանյութ)’