‘Վովա Գասպարյանը հայհոյել է Գասպարիին եւ սպառնացել «գլխատել» նրան’

3018

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին «Ֆեյսբուքում» գրում է.

«Այսօր, առավոտյան ժամը 8:30-ին Թումանյանի թանգարանից ներքեւ ոստիկանապետ Վ. Գասպարյանի տան մոտակայքում կանգնած էի իմ պաստառով…

Քիչ անց ինձ մոտեցան տեղում պարեկություն անող 2 բերետավորներ եւ պահանջեցին-հրավիրեցին նստել իրենց սեւ ջիպը… բնականաբար, քանի որ իրենք պատշաճ կարգով ինձ չիրազեկեցին, որ բերման են ուզում ենթարկել, ես չընդունեցի հրենց հրավերը: Նրանք հարկադրանքի կիրառմամբ, արդեն պառկած վիճակում, ինձ տեղափոխեցին իրենց մեքենան եւ տարան ոստիկանություն (Նալբանդյան փող.), բարձրացրին ( երեւի վերջին հարկ ) Վ. Գասպարյանի մոտ, եւ միջանցքում ինձ դրեցին հատակին՝ հորդորելով, որ ելնեմ պառկած վիճակից… Արդեն սենյակից դուրս եկավ Գասպարյանը, նախ քաղաքավարի հրավիրեց իր սենյակ՝ «զրուցելու»… Չստանալով ինձանից ոչ մի պատասխան՝ աստիճանաբար անցավ սաստելու, զգուշացնելու, ապա նաեւ՝ սպառնալիքներ տալու, որ այլեւս իր տան մոտ ակցիա չանեմ… ասաց, որ ակցիա անելու դեպքում , դա կդիտարկի անձնական հարց եւ շատ խիստ է հակադարձելու, որ չի ներելու անձնական խնդիրը…(արդեն ենթակաները բերել էին աթոռ եւ ինձ նստեցրել էին աթոռին)… իսկ Գասպարյանը, շարունակելով զգուշացնելը, եւ սպառնալիքները իմ եւ իմ ընտանիքի հասցեին, մի քանի անգամ հարցրեց, որ արդյոք ես իրեն ճիշտ եմ հասկացել, հարցրեց` պայմանավորվեցի՞նք: Դարձյալ ինձանից չստանալով ոչ մի պատասխան ավելի ու ավելի զայրացավ, սկսեց հայհոյել ամենայն կատաղությամբ, ասաց որ ինքը 55 տարեկան է եւ կյանք է տվել այս երկրի համար եւ… Դարձյալ ինձանից չստանալով ոչ մի արձագանք կարգադրեց` «Էստեղից սրան տարեք»:
Երբ ենթակաները փորձեցին ինձ կանգնեցնել եւ տանել ես խնդրեցի ինձ տալ բերման ենթարկելու արձանագրությունը:
Այս պահին էր , որ ոստիկանապետը կորցրեց ինքնատիրապետումը, տվեց ոստիկանին վայել վերջին սեռական հայհոյանքները իմ եւ իմ ծնողների հասցեին… իբր փորձեց բռունցքներով հարձակվել ինձ վրա եւ իբր իր ենթակաները պահեցին նրան… 
Ոստիկանապետին հատկապես կատաղեցնում էր, որ ես իրեն չէի պատասխանում: Հայհոյանքի հետ միասին արդեն ոչ քողարկված տալիս էր սպառնալիքները` « քեզ կգլխատեմ», «ոսկոռներդ փոշի կանեմ» եւ այլ սպառնալիքներ:
Այդ ժամանակ ներկաները` ոստիկանապետի ենթակաները ինձ իջեցրին հարկերով (քանի որ բարձրանալիս վերելակը փչացել էր)… մոտ մի կես ժամ էլ պահեցին բակում…հետո նստցրին մեքենան եւ Իսահակյան փողոցում իջեցրին ինձ:
(Ասեմ, որ Վ. Գասպարյանի սպառնալիքները երեւի ինչ-որ չափով ազդել էր, որովհետեվ ի տարբերություն բարձրանալու, որ ինձ տարել էին հարկադրաբար` ձեքերս–ոտքերս բռնած հորիզոնական վիճակում, իջնելուց ես իջա իմ ոտքերով)»:

Նախորդ հոդվածը‘Ավանում մեկնարկել է Կոնգրեսի հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘Հյուսիսային պողոտայի ստորգետնյա կայանատեղերում «Տաշիրի Սամոն» առեւտրի կենտրո՞ն կկառուցի’