«Վուլվերհեմփթոնի» հարձակվողը կվերադառնա «Բարսելոնա»

372

Անգլիական «Վուլվերհեմփթոնի» հարձակվող, Իսպանիան ներկայացնող 26-ամյա Ադամա Տրաորեն կվերադառնա «Բարսելոնա»։ Կողմերը կկնքեն կես տարվա վարձակալության պայմանագիր, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։ Ամռանը կատալոնական ակումբը հնարավորություն կունենա գնել Տրաորեի տրանսֆերային իրավունքը 30 միլիոն եվրոյով։

Ֆուտբոլիստը «Բարսելոնայի» սան է, ակումբի համակարգում հանդես է եկել 2004–2015–ին, գլխավոր թիմում անցկացրել է 4 խաղ, խփել 1 գոլ։

Transfermarkt-ը Տրաորեի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըՍերմը՝ նախկիններին, սաղմը՝ ներկաներին․ ՉԻ
Հաջորդ հոդվածը«Ռոման» հետաքրքրված է Ջակայի ծառայություններով