Վուփի Գոլդբերգը լքել է Twitter-ը

305

Ամերիկացի դերասան Վուփի Գոլդբերգը հեռացել է Twitter-ից, երբ սոցցանցը գնել է Իլոն Մասքը, գրել է Deadline-ն՝ հղում անելով The View  թոք-շոուին։

«Ես այսօր հեռանում եմ, որովհետև կարծում եմ՝ այնտեղ խառնաշփոթ է տիրում։ Ինձ զզվեցրել է, որ հիմա վերադառնում են որոշ արգելափակված հարաբերություններ։ Եթե ամեն ինչ հանդարտվի, և ես ինձ ավելի հարմարավետ զգամ, գուցե վերադառնամ։ Բայց այսօրվանից վերջ եմ դնում Twitter-ին»,- հայտարարել է Գոլդբերգը։

Deadline-ի հեղինակների կարծիքով՝ դերասանուհին ակնարկում է սոցցանցի հարթակում ռասիստական և հրեատյաց հաղորդագրությունների հաճախակիացումը։

Ավելի վաղ Twitter-ը լքելու մասին հաղորդել են ևս մի քանի հայտնի անձինք։

Այնուամենայնիվ, Twitter-ի օգտատերերի թվի ամենօրյա աճը ռեկորդային մակարդակի է հասել Մասքի կողմից հարթակը գնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԶախարովա․ Ուկրաինայում իշխում են Շվոնդերը և շարիկովները
Հաջորդ հոդվածըԶելենսկին նշել է Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանները