‘ՎՊ խոսնակ. Վերահսկիչ պալատը կվերահսկի 2013 թվականի բյուջեն’

1201

Նախապես արդեն հայտարարվել էր, որ Վերահսկիչ պալատը օպերատիվ վերահսկողություն է սահմանելու 2013 թվականի բյուջեի նկատմամբ: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Վերահսկիչ պալատի մամլո խոսնակ Աննա Վարդանյանը՝ հաստատելով «ՉԻ»-ի տեղեկությունները:

Նշենք, որ թերթի տեղեկություններով՝ պալատի պատմության մեջ առաջին անգամ կառույցը օպերատիվ ստուգումներ և վերահսկողություն է սահմանելու 2013 թվականի բյուջեի նկատմամբ:

Խոսնակը հաստատեց նաև այն, որ այսօր՝ հունվարի 8-ին, ՀՀ Վերահսկիչ պալատը՝ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, անցկացնելու է խորհրդի նիստ, որի շրջանակներում հայտարարվելու է պալատի առաջիկա անելիքների մասին:

Նախորդ հոդվածը‘Մեսսին եւ պատմությունը’
Հաջորդ հոդվածը‘Օբաման հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի և ԿՀՎ ղեկավարի թեկնածուների անունները’