‘Վստահված անձը զանգում, «իր ընտրողներին» կանչում է քվեարկության’

747

10/14 տեղամասային հանձնաժողովի նախագահ Մուրադ Անտոնյանը iLur.am-ին վստահեցրել է, թե տեղամասում քվեարկության ընթացքը հանգիստ է, ժամը 13:30-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել են գրանցված ընտրողների շուրջ 12 տոկոսը:

Տեղամասը տեղակայված է դպրոցի շենքում: iLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ սրահի պատին Ամենայն հայոց կաթողիկոսի լուսանկարի կողքին կախված Սերժ Սարգսյանի լուսանկարը հանված է եղել, հանձնաժողովի անդամների պատմելով՝ հավանաբար դպրոցի տնօրենության նախաձեռնությամբ:

Տեղամասում թեկնածուներից միայն Սերժ Սարգսյանը վստահված անձ ունի՝ Ռիտա Յաղությանը: Վերջինս iLur.am-ին պատմել է, որ քարոզարշավի ընթացքում շրջել է տներով եւ ճշտել՝ արդյո՞ք քաղաքացիները իրենց թեկնածուին են ձայն տալու:

Այժմ էլ՝ ընտրատեղամասում, տիկին Յաղությանի ձեռքին ցուցակ կա, որոշ անունների դիմաց գրիչով նշված է՝ «ՀՀԿ»:

«Հաշվում ենք՝ տեսնենք մեր ընտրողներից քանիսն են եկել ընտրության, մեկ-մեկ էլ՝ զանգում, մեր ընտրողներին հիշեցնում ենք, որ չմոռանան գալ ընտրության, կատարել իրենց պարտքը», — iLur.am-ին ասել է Սարժ Սարգսյանի վստահված անձը: 

Նախորդ հոդվածը’02/08-ում հատուկ սարքով բացել են չհրկիզվող պահարանը’
Հաջորդ հոդվածը‘Նեյմարի դեմքին հարվածում են եւ հեռացնում դաշտից. Տեսանյութ’