‘Վտանգավոր մտադրություն Խաչիկ Ասրյանի կողմից. Մամուլ’

3321

«ՉԻ»-ն իր լուր-մեկնաբանություն խորագրի ներքո գրում է.

«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը հայտարարել է, թե Մաքսային միությանն անդամակցելով՝ մենք հայի տեսակը կհաղորդենք այդ միությանը:

«ՉԻ»-Մաքսային միությանը հայի տեսակը հաղորդելն, իհարկե, սուրբ գործ է, չնայած՝ «հաղորդակցությունը» կարող է երկկողմանի լինել, այսինքն՝ ղազախներն էլ կարող են իրենց տեսակը մեզ հաղորդել: Բայց պրոբլեմ չկա, թող ղազախներն սկսեն դուդուկ նվագել ու տոլմա ուտել, մենք էլ ձիու միս կուտենք ու կումիս կխմենք:

Պրոբլեմը բոլորովին այլ է: Բան այնն է, որ եթե Խաչիկ Ասրյանը, «հայի տեսակ» ասելեվ՝ անձամբ իր տեսակը նկատի ունի, պիտի շատ զգույշ լինի հատկապես Բելառուսի դեպքում: Պարտիզանական կռիվների հիշողությունն այնտեղ դեռ շատ թարմ է, մեկ էլ տեսար՝ մարդիկ սխալ ընկալեցին Խաչիկ Ասրյանի «տեսակի» արտաքինն ու ժեստիկուլյացիան: Այդ դեպքում, հավատացնում ենք, հազիվ թե թիկունքից մոտենան ու ասեն՝ «հենդե հոխ»: Ավելի հավանական է, որ կգործեն իսկական պարտիզանների նման՝ արագ և անաղմուկ:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը 200 հազար էջ ապացույցներ է հավաքել Ասադի վարչակարգի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Լյուդմիլա Սարգսյան. Պետք է ընդդիմանալ նման որոշմանը’