‘Վտանգավոր պաղպաղակը դեռ շուկայում է. Մամուլ’

1348

«ՉԻ» տեղեկություններով՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն երեկ դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ նրան տեղյակ պահելով, որ շուկայում շարունակում են վաճառել առողջության համար վտանգավոր պաղպաղակներ: Դեռ երեկվա հրապարակման շրջանակներում թերթը զրուցել է «Իրազեկ և պաշզւպանված սպառող» ՀԿ ղեկավար Բարկեն Պիպոյանի հետ, որը թերթի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ  հունիսի 16– ին հեռուստարնկերություններից մեկը ռեպորտաժ էր պատրաստել պաղպաղակի շուկայի մասին։

«Մասնավորապես՝ տեսանյութում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) տեսուչները լրագրողի մասնակցությամբ իրականացրել էին նմուշառում «Թամարա», «Էլիտ շանթ», «Աշտարակ կաթ», «Անի», «Բիոկաթ», «Ասա», «Գրանդ քենդի», «Չանախ» և «Արմսվիթ շանթ» ընկերությունների արտադրանք հանդիսացող պաղպաղակներից։ Դեռևս կոդավորման ընթացքում պարզ էր դարձել, որ նմուշառված «Թամարա», «Էլիտ շանթ», «Աշտարակ կաթ», «Անի», «Բիոկաթ», «Ասա» և «Չանախ» ընկերությունների արտադրատեսակները չեն համապատասխանում «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված մակնշման պահանջներին։

Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել էր նաև, որ բացառությամբ «Բիոկաթ» ընկերության արտադրանքի, մնացած ընկերությունների արտադրանքում (այդ թվում՝ մակնշման խնդիր չունեցող) օգտագործվել է բուսայուղ այն դեպքում, երբ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1925-Ն որոշմամբ սահմանված ղեռևս գործող տեխնիկական կանոնակարգի, պաղպաղակ կարող է կոչվել հարած, քաղցր, սառեցված կաթնային կամ կաթնային բաղադրյալ նյութերից պատրաստված մթերքը, իսկ բուսայուղը կաթնային բաղադրյալ մթերք չի համարվում, հետևաբար նշված ապրանքները պաղպաղակ համարվել չեն կարող ։

 «Վարչապետից խնդրել ենք իր հանձնարարականը Ծառայությանը՝ շուկայից հրատապ դուրս բերել կեղծված մթերքը՝ վերոնշյալ պաղպաղակները»,–թերթի հետ զրույցում ասել է Բաբկեն Պիպոյանը։

Թերթը նկատում է, որ այսօր ՀՀ կառավարության նիստի օրն է, և տեսչության ղեկավարը՝ Աբրահամ Բաղչագյուլյանը ևս մասնակցում է կառավարության նիստերին։  Տեսնենք, թե ինչպես կվարվի վարչապետը՝ հանձնարարական կտա Բախչագուլյանին, թե՞ սովորության համաձայն, կշրջանցի «անկարևոր թեմաները»։

Նախորդ հոդվածը‘Դատաիրավական ԾԻԳ-ի պատմությունը նոր չէ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հնարավոր են տեղումներ’