‘Վրաերթի է ենթարկվել իր կայանված մեքենայի մոտ գտնվող քաղաքացին’

766

Նոյեմբերի 22-ին` ժամը 23:14-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի 34 VO 942 պետհամարանիշով (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Բ.) ավտոմեքենային և վրաերթի ենթարկել ավտոմեքենայի մոտ գտնվող Ա. Բ.-ին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ա. Բ. տեղափոխվել է Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը «Փակ շուկան» չպահպանելու համար շնորհակալագիր է հանձնել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկյան ընկերությունը 180 միլիոն դոլար կներդնի Հայաստանի հիդրոէներգետիկայի զարգացման համար’