‘Վրաստանը դեմ չէ հարաբերությունները բարելավել Ռուսաստանի հետ, բայց առաջնահերթը եվրատլանտյան ինտեգրացիան է’

772

Վրաստանը կաշխատի հարաբերությունները լավացնել Ռուսաստանի հետ, սակայն Թբիլիսիի համար առաջնահերթություն է մնում եվրատլանտյան ինտեգրացիան: Ինչպես հաղորդում է Վրաստանի ԱԳՆ-ն, այս մասին Ռիգայում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:

«Մենք կաշխատենք լավացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն ոչ մի դաշինքի մեջ չենք մտնի, բացի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից»,- հայտարարել է Փանջիկիձեն: Նա ընդգծել է, որ Վրաստանի նոր կառավարությունը ժողովրդի կամքով է առաջնորդվում, ուստի կշարունակի արևմտյան կառույցներին ինտեգրվելու քաղաքականությունը: Ընդ որում՝ արտգործնախարարը նկատել է, որ իրեն հայտնի են Արևմուտքի մտավախությունները՝ Վրաստանում մարդու իրավունքների և օրենքի գերակայության վերաբերյալ, և կոչ է արել չխտացնել գույներն ու սպասել վրաց նախկին իշխանության ներկայացուցիչների գործունեության հետաքննության արդյունքներին, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Առաջիկա 4 օրերի ընթացքում տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպե՞ն հունվարի 28-ին. Հայաստանի ԱԳՆ-ն լռում է’