‘Վրաստանը չորս տարվա ընթացքում անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի ‘

783

Վրաստանը փուլ առ փուլ անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի՝ հրաժարվելով պարտադիր զորակոչից, Trend-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի լրագրողներին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: «Մենք ծրագրել ենք լիակատար անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի չորս տարվա ընթացքում: Աստիճանաբար  ժամկետային զինծառայության ժամկետը կկրճատվի մինչև տասներկու ամիս, որից հետո մենք լիովին կանցնենք պայմանագրային ծառայության»,- ասել է Ալասանիան: Ըստ նրա՝ ոչ մեկն ստիպողաբար չպետք է բանակ գնա, և ԶՈՒ-ում պետք է ծառայեն միայն մասնագիտական կրթություն ստացած անձինք:

Ներկայումս Վրաստանում գործում է խառը զինծառայություն, որի մեջ ներառված են ինչպես պայմանագրային, այնպես էլ պարտադիր զինծառայությունները: Պարտադիր զինծառայության ժամկետը վերջին անգամ փոփոխվել է 2012 թ. փետրվարին՝ 12 ամսից դառնալով 15 ամիս: Վրացական բանակում ծառայում է 37 հազար մարդ:

Նախորդ հոդվածը‘Եթե ընտրությունները կեղծվեն, Րաֆֆի Հովհաննիսյանը պայքարը կշարունակի հրապարակում’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ Ազգային ժողովում աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել’