‘Վրաստանը օրակարգից հանել է Աբխազական երկաթուղու շահագործման հարցը’

847

1992թվականից անգործության մատնված Աբխազական երկաթգծի շահագործման հարցը հանված է Վրաստանի կառավարության օրակարգից: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վերաինտեգրման նախարար Պաատա Զաքարեիշվիլին, որը կառավարության որոշումը բացատրել է Աբխազիայի պատրաստակամության բացակայությամբ, գրում է РИА Новости-ն:

Նախարարը նախկինում ասում էր, որ Աբխազիան շրջափակումից հանելու մարտավարության շրջանակներում վրացական իշխանությունները պատրաստ են վերականգել Ռուսաստանի հետ երկաթուղային փոխադրումները: Սակայն աբխազական կողմը համոզմունք  էր հայտնել, որ նման կերպ Թբիլիսին փորձում է հանրապետություն վերադարձնել վրացի փախստականներին:

«Հարցը փակվել է, երբ աբխազական կողմը հետաքրքրություն չի ցուցաբերել ծրագրի նկատմամբ»,- ասել է նախարար Զաքարեիշվիլին:

 

Նախորդ հոդվածը‘Մուրադ Գրիգորյան. Արման Սահակյանը խախտումներ է թույլ տալիս’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ու Տարոն Մարգարյանը իրենց խոստումը չեն կատարում’