Վրաստանից թույլտվություն են խնդրել սկսել թռիչքներն այդ երկիր

231

Ռուսաստանյան ավիաընկերությունները դիմել են Վրաստանի էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությանը՝ դեպի այդ հանրապետություն թռիչքների թույլտվություն ստանալու համար։

Այդ մասին ասվում է Քաղավիացիայի գործակալության՝ երկուշաբթի հրապարակված հայտարարության մեջ։

«Տեղեկացնում ենք, որ այսօրվա դրությամբ Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը դիմումներ է ստացել ռուսաստանյան մի քանի ավիաընկերություններից՝ Վրաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր օդային հաղորդակցություն սկսելու խնդրանքով»,- ասվում է հայտարարության մեջ։ Թե հատկապես ո՛ր ավիաընկերություններն են դիմել Վրաստանի իշխանություններին՝ չի նշվում։

Գերատեսչությունում ընդգծել են, որ յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ որոշումը կընդունվի տվյալ ընկերության գործունեության մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո՝ նրանց կարգավիճակը միջազգային պատժամիջոցների հետ կապված, նաև ավիաընկերության օդային նավատորմը։

Փոխանցում  է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄակրոնը և Զելենսկին կոչ են արել նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ
Հաջորդ հոդվածըՌԴ դեսպան․ Սլովակիայի տարածքում մինչև 3 հազար ՆԱՏՕ-ական զինվոր կարող է լինել