‘Վրաստանից հոսանքի ներկրումը նույնն է, թե վրացիները գան՝ Ապարանից մանդարին տանեն. «ՉԻ»’

1334

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. Երեկ ՀԿԾՀ նիստում անսպասելիորեն պարզվել է, որ Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիա է ներմուծել ու մինչև հիմա էլ շարունակում է ներմուծել։

«ՉԻ» — Որ Հայաստանը պղնձի հանքաքար է ներմուծում՝ լսել էինք։ Որ Հայաստանը բանան է արտահանում, լսել էինք (այս փաստերը ֆիքսված են պաշտոնական փաստաթղթերում), բայց որ Վրաստանից էլեկտրաէներգիա ենք ներկրում՝ դա նորություն էր։

Հայաստանը, հիշեցնենք, Ռուսաստանից ստանում է իբր տարածաշրջանում ամենաէժան գազը, ու բացի այդ՝ տարածաշրջանի միակ երկիրն է, որն ատոմակայան ունի։ Բա որպես ի՞նչ ենք Վրաստանից էլեկտրաէներգիա գնել։ Դա նույնն է, թե վրացիները գան՝ Ապարանից մանդարին տանեն։ Թե՞ այդ ամենը միայն փաստաթղթերով է եղել՝ իրականում Հայաստանում «լևի» հոսանք է արտադրվել, բայց ցույց են տվել, թե իբր Վրաստանից են ներկրել, գումարները փոխանցել են այնտեղ ու յուրացրել։

Վերջին հաշվով, Հայաստանում ամեն ինչ հնարավոր է։ Կարևորը՝ որ «թղթերով ամեն ինչ կարգին լինի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Մամուլը՝ էլեկտրաէներգիայի թանկացման մասին’
Հաջորդ հոդվածը‘Մաքսիմ Հակոբյանը դադարել է Պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն լինելուց. «ՉԻ»’